ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀԵՀ-ը մի շարք հանդիպումներ անցկացրեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում

ՀԵՀ-ը մի շարք հանդիպումներ անցկացրեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում
28.11.2014 | 17:38

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 21-28-ն իրականացրել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական ծրագիրը: Ներգրավված էին առավելապես երիտասարդներ, ովքեր հանդիպումների ընթացքում ստացել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, մասնակցել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման, վարակի տարածման ուղիների վերաբերյալ քննարկումների, դիտել են թեմային առնչվող ֆիլմ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մոնիթորինգի և գնահատման ծառայության ղեկավար Նարինե Մեժլումյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրն է, և դրան նախորդող շաբաթվա ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդիպում-քննարկումներ է ունեցել ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Ն. Մեժլումյանն ընդգծում է, որ իրենց նպատակն է հնարավորինս շատ տեղեկություններ փոխանցել երիտասարդներին ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, առողջ ապրելակերպի վերաբերյալ, քանի որ տեղեկացված երիտասարդը նաև պաշտպանված է։
Երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչը նկատում է, որ հանդիպումներին մասնակցող երիտասարդները հիմնականում տեղյակ են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին, սակայն դրան զուգահեռ որոշակի կարծրատիպեր կան հետազոտման առումով։ Նրանց հետազոտելու համար հատուկ շարժառիթ, համոզել, բացատրել է պետք։ «Հիմնականում չեն գնում հետազոտման՝ անգամ տեղյակ լինելով, որ իրենք ռիսկային վարքագիծ են դրսևորում։ Պետք է կարողանանք հասնել նրան, որ նախ՝ երիտասարդները հնարավորին չափ խուսափեն ռիսկային վարքագիծ վարելուց, և եթե անգամ դա չի հաջողվում, իմանան իրենց քայլերի հաջորդականությունը, և այն, թե ինչ պետք է անել, որպեսզի ՄԻԱՎ վարակից պաշտպավեն իրենք, զերծ պահեն իրենց սիրելիներին»,- նշեց Նարինե Մեժլումյանը։

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ